ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Կրթական կարիքների գնահատման նոր համակարգ

Կրթական կարիքների գնահատման նոր համակարգ
25.09.2013 | 16:02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն միջազգային կազմակերպություններին իտարկում է որպես կարևոր գործընկեր և ակնկալում, որ համատեղ ծրագրերն ավելի կընդլայնվեն՝ դառնալով թիրախային: Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին: Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռու և Տավուշի մարզերում: Այս համատեքստում կրթությունից դուրս մնացած երեխաների աջակցության համար կա ևորվել է սոցիալական գործոնն ու ներառական կրթության կազմակերպումը: Նշվել է, որ ՀՀ ԿԳՆ-ի և UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը նախատեսում է, ներառական կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություն: Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորել է նաև Արտակարգ իրավիճ կների նախարարության հետ համատեղ դպրոցական շենքերի սեյսմակայունության գնահատման ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ